top of page

Հարգելի դիմորդ

  Ներկայացնում ենք Ձեզ, մեր քոլեջի կայքը,ուր արտացոլ-  ված է սեղմ և ամբողջական ինֆորմացիան քոլեջի, նրա պատմության,ուսանողական կյանքի և առօրիայի մասին: 
  Այստեղ տեսանելի է քոլեջի ընդունելության կարգը և պա- հանջվող փաստաթղթերի ցանկը : 
  Եթե Ձեզ հետաքրքրեց մեր քոլեջը և դուք ցանկանում եք դառնալ մեր ուսանողը, ապա մենք ողջունում ենք Ձեր ցան- կությունը և ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր շարքերում, կտանք Ձեզ անհրաժեշտ գիտելիքներ և առողջապահական հմտություններ, ի բարօրության մեր երկրի մարդկանց ֆիզիկական և հոգևոր առողջության, քանզի Դուք ուսանելով մեր քոլեջում, ձեռք կբերեք այն ապահովելու սրբազան առաքե-լության  մասնագիտություն: 
  Եթե Ձեզ մոտ ծագեն քոլեջի ընդունելության, ուսումնառութ-յան պրոցեսին վերաբերող այլ և այլ հարցեր, ապա կարող եք հետադարձ կապով դիմել քոլեջի տնօրինությանն անձամբ, և կստանաք սպառիչ պատասխաններ: Համեցեք ուսանելու մեր քոլեջում, ցանկանում եմ Ձեզ և ձեր ընտանիքներին քաջ առող-ջություն, հոգևոր խաղաղություն և նյութական բարեկեցութ-յուն: 

                        Տնօրեն՝ Գ. Հ. Այվազյան

 
<<Հրազդանի  բժշկական  ուսումնարանը>> հիմնադրվել  է  1996թ. մայիսի 14-ին , որպես Երևանի թիվ 1 բժշկական  ուսումնարանի   դուստր ձեռնարկություն: Հիմնադիր  տնօրենն է  եղել  Կ.Դոլբակյանը:Սկզբնական  շրջանում  գործել  են  «Քույրական գործ» և «Մանկաբարձական գործ»  բաժինները: Հետագայում՝ Վ. Խաչատրյանի  տնօրինության  տարիներին,բացվել  են  նաև  «Ատամնատեխնիկական գործ» /1999-2000թթ./ և <<Դեղագործություն>> /2002-2003թթ./ բաժինները:
2003 թվականին  օգոստոսի 21-ին ՀՀ առողջապահության նախարարի 12.08.2003թ.  թիվ  694 հրամանով  վերստեղծվել է  «Հրազդանի բժշկական ուսումնարան» ՊՈԱԿ-ը:
2007թ. վերանվանվել է  «Հրազդանի բժշկական քոլեջ»  ՊՈԱԿ,իսկ  2012 թվականից  «Հրազդանի բժշկական քոլեջ» ՊՈԱԿ:
         Իր գոյության  ընթացքում քոլեջը  տվել է 1101 շրջանավարտ,որից 152-ը` ստացել է գերազանցության դիպլոմ:
        Տարբեր  տարիներին ուսումնարանը  ղեկավարել  են  բանիմաց  և  իրենց  գործի գիտակ  մարդիկ, որոնց  վաստակն  անուրանալի  է :
2013-2014 ուս.տարում  քոլեջն ունի  հիմնական ընդհանուր կրթությամբ մեկ,իսկ միջնակարգ ընդհանուր կրթությամբ տասը խումբ: 11.10.2013թ.-ից  մինչև 12.02.2016թ-ը  քոլեջը  ղեկավարում  էր  Գ.Այվազյանը որպես ժամանակավոր պաշտոնակատար, իսկ  փոխտնօրենն  է  Ա.Հակոբյանը: 28.02.2016թ. Գ. Այվազյանը նշանակվեց տնօրեն:
    Քոլեջում  դասավանդում  է  մանկավարժադասախոսական  կազմ: Այստեղ  կան ժամանակակից սարքավորումներով  և  ուսումնադիտողական  պարագաներով  հագեցած  կաբինետ – լաբորատորիաներ:Մասնագիտական  կրթության  որակը, ինչպես  նաև  բարձր  հագեցվածությունը  տալիս են իրենց պտուղները:Այսօր մեր քոլեջի  շրջանավարտները  իրականացնում  են իրենց  բժշկական գործունեությունը  ինչպես  ՀՀ-ում,այնպես  էլ  նրա  սահմաններից  դուրս:
      <<Հրազդանի  պետական  բժշկական  քոլեջ>> ՊՈԱԿ-ի  դռները  բաց  են  այն  բոլոր  դիմորդների  առջև, ովքեր  ցանկանում  են  իրենց    ներդրումն ունենալ   ամենամարդասիրական  ու առողջ  հասարակություն  ունենալու    գործում: 
2014 © Բոլոր իրավունքները պաշտպանված են

     ©1996-2015 hrazdanmedcollege.com

 

                                                                             ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 
ՀՀ Կրթության և Գիտության նախարարության „Հրազդանի պետական բժշկական քոլեջ” ՊՈԱԿ-ը հայտարարում է 2016 – 2017 ուս. տարվա դիմորդների ընդունելություն՝ միջնակարգ /10 և 12 –ամյա/ և հիմնական / 9-ամյա/ կրթությամբ՝ 
1. „Քույրական գործ’’ 
2. „Մանկաբարձական գործ’’
3. „Ատամնատեխնիկական գործ’’ 
4. „Դեղագործություն” մասնագիտությունների գծով:
Բոլոր մասնագիտությունների գծով դիմորդները քննություն են հաձնում ՛՛ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ՛՛ առարկայից բանավոր: Քոլեջում գործում է նաև կարճաժամկետ դասընթաց 2 ամսյա ժամկետով՝ վարսահարդարում և դիմահարդարում մասնագիտությամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել քոլեջի ընդունող հանձնաժողովին:
Քոլեջի հասցեն՝ ք. Հրազդան, Սպանդարյան 72, N 2 հիմնական դպրոցի 2- րդ մասնաշենք/, հեռ. 0223-2-27-33, 094-46-03-77.

bottom of page