Հրազդանի
Պետական Բժշկական Քոլեջ

Հարգելի դիմորդ
Ներկայացնում ենք Ձեզ,մեր քոլեջի կայքը,ուր արտացոլված է սեղմ և ամբողջական ինֆորմացիան քոլեջի,նրա պատմության, ուսանողական կյանքի և առօրիայի մասին:
Այստեղ տեսանելի է քոլեջի ընդունելության կարգը և պահանջվող փաստաթղթերի ցանկը:
Եթե Ձեզ հետաքրքրեց մեր քոլեջը և դուք ցանկանում եք դառնալ մեր ուսանողը,ապա մենք ողջունում ենք Ձեր ցանկությունը և ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր շարքերում,կտանք Ձեզ անհրաժեշտ գիտելիքներ և առողջապահական հմտություններ,ի բարօրության մեր երկրի մարդկանց ֆիզիկական և հոգևոր առողջության, քանզի Դուք ուսանելով մեր քոլեջում,ձեռք կբերեք այն ապահովելու սրբազան առաքելության մասնագիտություն:
Եթե Ձեր մոտ ծագեն քոլեջի ընդունելության,ուսումնառության պրոցեսին վերաբերող այլ և այլ հարցեր,ապա կարող եք հետադարձ կապով դիմել անձամբ քոլեջի տնօրինությանը`ինձ, և կստանաք սպառիչ պատասխաններ:Համեցեք ուսանելու մեր քոլեջում, ցանկանում եմ Ձեզ և ձեր ընտանիքներին քաջ առողջություն,հոգևոր խաղաղություն և նյութական բարեկեցություն:
Բարի գալուստ:
Վճարովի ուսուցման ծառայություն
1.<<Հիմնական ընդհանուր >> կրթության հիման վրա
ա. բոլոր բաժինների 1-ին կուրսերի համար-160000/հարյուր վաթսուն հազար/ՀՀ դրամ
բ. .<<Քույրական գործ>>,<<Մանկաբարձական գործ>>-բաժինների 2,3,4 կուրսերի համար -200000/երկու հարյուր հազար/ՀՀ դրամ:
գ. <<Դեղագործություն>> բաժնի 2,3-րդ կուրսերի համար-200000/երկու հարյուր հազար/ՀՀ դրամ:
դ. <<Ատամնատեխնիկական գործ>> բաժնի 2,3-րդ կուրսերի համար - 200000/երկու հարյուր հազար/ՀՀ դրամ:
2.<<Միջնակարգ (լրիվ) ընդհանուր >>կրթության հիման վրա
ա. <<Քույրական գործ>>,<<Մանկաբարձական գործ>>,<<Դեղագործություն>> բաժինների համար -200000/երկու հարյուր հազար/ՀՀ դրամ:
բ. <<Ատամնատեխնիկական գործ>> բաժնի համար-200000/երկու հարյուր հազար/ՀՀ դրամ:
Այս թվականից սկսած քոլեջն ունի պետ.պատվերով հնարավորություն,որից կօգտվեն առաջին կուրսեցիներից որոշակի թվով ուսանողներ և այսպես՝ ամեն ուսումնական տարի:
Ընդունելության կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք լրացնել վերը նշված դաշտերը և մենք սիրով կպատասխանենք Ձեզ:
՛՛Հրազդանի պետական բժշկական քոլեջ՛՛-ում դասերը անցկացվում են միջազգային ուսուցման չափանիշներին համապատասխանող ծրագրերով: Քոլեջը երաշխավորում է ուսման բարձր որակ: Դասերը անց են կացվում քոլեջում: Գործնական պարապմունքները և պրակտիկաները անցկացվում են ՛՛Հրազդանի բժշկական կենտրոն՛՛-ում: Քոլեջն ունի դիտակտիկ նյութերով հագեցված կաբինետներ և լաբորատորիաներ: Քոլեջի շրջանավարտներից շատերը աշխատում են Հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում, ինչպես նաև Ռուսաստանի դաշնությունում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: Քոլեջում ընդունելությունը սկսվում է հունիսից: Ընդունելության համար տարիքային սահմանափակում չկա: Ընդունելությունը իրականացվում է ընդունելության բանավոր քննությամբ /կենսաբանություն՝ բոլոր մասնագիտությունների համար/: Ընդունելությունը կատարվում է վճարովի և անվճար համակարգով չորս մասնագիտություններում.
Քույրական գործ
Մանկաբարձական գործ
Դեղագործություն
Ատամնատեխնիկական գործ, և հիմնական ընդհանուր և միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթությամբ: Ընդունելությանը ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
-
Դիմում
-
Կրթության մասին փաստաթուղթ
-
Անձը հաստատող փաստաթուղթ
-
4 լուսանկար /3 x 4/
-
Ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ