
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 ՈՒԽ-ն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը, նպաստում նրանց կրթական, գիտական, ստեղծագործական, բարոյական և հոգևոր զարգացմանը:
1.2 Մասնակցել ուսումնական գործընթացի կազմակերպմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
1.3 Պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները, նպաստելու ուսանողության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը և խթանելու ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, ստեղծագործական ու ֆիզիկական զարգացմանը:
1.4 Կազմակերպել ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը, աջակցել նրանց սոցիալական վիճակի բարելավմանը:
2.ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
2.1 Համագումարը հրավիրվում է ուսումնական կիսամյակում մեկ անգամ՝ ՈՒԽ նախգահության կողմից: Արտահերթ համագումար կարող է գումարվել ՈՒԽ նախագահության 2/3 պահանջով:
2.2 Համագումարը՝
ա) քննակում է ՈՒԽ կանոնադրությունը, կանոնադրությունում կատարվող փոփոխությունները և լրացումները,
բ) լսում և հաստատում է ՈՒԽ նախագահության տարեկան հաշվետվությունը,
գ) քննարկում և սահմանում է ՈՒԽ տարեկան գործունեության կարևորագույն ուղղությունները,
դ) որոշում է կայացնում ՈՒԽ-ի լուծարման և վերակազմավորման վերաբերյալ:
3. ՈՒԽ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
3.1 Համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում ՈՒԽ աշխատանքները ղեկավարում է ՈՒԽ նախագահությունը, որը ՈՒԽ ղեկավար մարմինն է, որի կազմի մեջ մտնում են նախագահը, նախագահի տեղակալը:
3.2 Կարող է լսել և լուծել ցանկացած հարց:
3.3 Լսում է զեկուցումներ հանձնաժողովներում:
3.4 ՈՒԽ նախագահը, որը հանդիսանում է նաև ՈՒԽ նախագահության նախագահ, ներկայացնում է ՈՒԽ-ն: