top of page

Մանկաբարձական գործ
"Մանկաբարձական գործ" մասնագիտություն
Մանկաբարձուհու գործունեության օբյեկտը կինն է, նրա ընտանիքը և հասարակությունը:- Նրա գործունեությունը նպատակաուղղված է ընտանիքի պլանավորմանը, առողջության պահպանմանը և վերարտադրողական ֆունկցիային: Մանկաբարձները բուժկանխարգելիչ օգնություն են ցուցաբերում կնոջը նրա կյանքի բոլոր շրջաններում: Հսկում և զննում է հղիներին, ծննդաբերողներին, ծննդկաններին, նորածիններն: Իրականացնում է անհետաձգելի օգնություն և խնամք մանկաբարձագինեկոլոգիական ախտաբանական իրավիճակներում: Ցուցաբերում է ինքնուրույն օգնություն չբարդացած ծննդաբերության ժամանակ կամ մանկաբարձ – գինեկոլոգի հետ միասին `ախտաբանական ծննդաբերության ժամանակ , հետծննդյան շրջանում, կատարում է նորածնի առաջնային հարդարանք և անհրաժեշտության դեպքում `իրականացնում է նորածնի վերակենդանացում, մանկաբարձուհին ընտանիքին ցուցաբերում է խորհրդատվական օգնություն, օգնում և կրթում է կնոջը: Մանկաբարձուհին կատարում է բժշկի ախտորոշիչ և բուժական նպատակները: Մանկաբարձուհու մասնագիտական գործունեության ոլորտները: Մանկաբարձական գործի մասնագետը պատրաստվում է աշխատելու որպես մանկաբարձ և նրա գործունեության ոլորտը ներառում է տարբեր սեփականության ձևերի բուժկանխարգելիչ , գիտահետազոտական , բնակչության սոցիալական պաշտպանության և բուժ ծառայություն իրականացնող այլ հիմնարկները:


bottom of page