
Քոլեջի մասին
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
<<Հրազդանի բժշկական ուսումնարանը>> հիմնադրվել է 1996թ. մայիսի 14-ին , որպես Երևանի թիվ 1 բժշկական ուսումնարանի դուստր ձեռնարկություն: Հիմնադիր տնօրենն է եղել Կ.Դոլբակյանը:Սկզբնական շրջանում գործել են «Քույրական գործ» և «Մանկաբարձական գործ» բաժինները: Հետագայում՝ Վ. Խաչատրյանի տնօրինության տարիներին,բացվել են նաև «Ատամնատեխնիկական գործ» /1999-2000թթ./ և <<Դեղագործություն>> /2002-2003թթ./ բաժինները:
2003 թվականին օգոստոսի 21-ին ՀՀ առողջապահության նախարարի 12.08.2003թ. թիվ 694 հրամանով վերստեղծվել է «Հրազդանի բժշկական ուսումնարան» ՊՈԱԿ-ը:
2007թ. վերանվանվել է «Հրազդանի բժշկական քոլեջ» ՊՈԱԿ,իսկ 2012 թվականից «Հրազդանի բժշկական քոլեջ»ՊՈԱԿ:
Իր գոյության ընթացքում քոլեջը տվել է 1101 շրջանավարտ,որից 152-ը` ստացել է գերազանցության դիպլոմ:
Տարբեր տարիներին ուսումնարանը ղեկավարել են բանիմաց և իրենց գործի գիտակ մարդիկ, ում վաստակն անուրանալի է :
2013-2014 ուս.տարում քոլեջն ունի հիմնական ընդհանուր կրթությամբ մեկ,իսկ միջնակարգ ընդհանուր կրթությամբ տասը խումբ: 11.10.2013թ.-ից մինչև 12.02.2016թ-ը քոլեջը ղեկավարում էր Գ.Այվազյանը որպես ժամանակավոր պաշտոնակատար, իսկ փոխտնօրենն է Ա.Հակոբյանը: 28.02.2016թ. Գ. Այվազյանը նշանակվեց տնօրեն:
Քոլեջում դասավանդում է հիանալի մանկավարժադասախոսական կազմ: Այստեղ կան ժամանակակից սարքավորումներով և ուսումնադիտողական պարագաներով հագեցած կաբինետ – լաբորատորիաներ:Մասնագիտական կրթության որակը,բարոյական առողջ մթնոլորտը, ինչպես նաև բարձր հագեցվածությունը տալիս են իրենց պտուղները:Այսօր մեր քոլեջի շրջանավարտները իրականացնում են իրենց բժշկական գործունեությունը ինչպես ՀՀ-ում,այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Այսօր էլ <<Հրազդանի պետական բժշկական քոլեջ>> ՊՈԱԿ-ի դռները բաց են այն բոլոր դիմորդների առջև, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ ամենամարդասիրական ու առողջ հասարակություն ունենալու գործում:
«ՀՐԱԶԴԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ
ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ՝ Գ.ԱՅՎԱԶՅԱՆ