top of page

Նորություններ և իրադարձություններ

13.12.2014թ.-ին տեղի ունեցավ վոլեյբոլի տարածաշրջանային  մրցույթը: Այդ մրցույթին մասնակցելու հայտ էինք  ներկայացրել նաև մենք՝ <<Հրազդանի պետական բժշկական քոլեջ>> ՊՈԱԿ-ը: Իրենց մասնակցությունը ունեցան նաև Չարենցավանի տարածաշրջանը, Հրազդանի  ավագ դպրոցները, նաև պետական քոլեջը: Քոլեջում ունենալով լավ ֆիզիկական տվյալներ ունեցող ուսանողներ և նաև սպորտի հանդեպ մեծ հետաքրքրություն քոլեջի տնօրեն պարոն Գ.Այվազյանի հովանավորության ներքո մենք կազմակերպեցինք պարապմունքներ:Սեղմ ժամկետներում մենք կարողացանք ինչ-որ չափով պատրաստվել և մեր մասնակցությունը ցուցաբերել:Ավ ահա մենք մասնակցեցինք ու գրավեցինք պատվավոր 3-րդ հորիզոնականը:Այս հաղթանակը մենք ակնկալում էինք :Հաղթանակը ոչ միայն մեզ ուրախացրերց այլ նաև պարտավորեցրեց,քանի որ այս մրցաշարը տեղի է ունենալու ամեն տարի և մենք պետք է ավելի լավ պատրաստվենք որպեսզի բարձր հորիզոնականներ գրավենք:                Իսկ ահա 23.12.14թ.-ին քոլեջում կազմակերպված միջոցառման ժամանակ քոլեջի կողմից մրցույթին մասնակցություն ցուցաբերած ուսանողները պարգևատրվեցին պատվոգրերով:

23.12.14թ-ին հրազդանի պետական բժշկական քոլեջում տեղի ունեցավ Ամանօրյա միջոցառում,որը կազմակերպել էին ուսանողական խորհրդի անդամները:Մասնակցում էին քոլեջի բոլոր մասնագիտական խմբերի ուսանողներ:Միջոցառման ծրագիրը բաղկացած էր`երգից,պարից,ասմորնքից,հումորաին համարներից ,և նաև  ուսանողները հանդես եկան շնորհավորանքներով:Միջոցառման ավարտին քոլեջի տնօրեն պարոն`Գ. Այվազյանը պատվոգրեր հանձնեց միջոցառման մասնակիցներին:Պատվոգրեր և մեդալներ հանձնվեց նաև վոլեյբոլի մրցույթին մասնակցած ուսանողներին:

05.10.2015թ-ին ուսանողական խորհրդի աջակցությամբ կազմակերպվեց միջոցառում՝նվիրված ուսուցիչների տոնին:Միջոցառման ընթացքում ուսանողները ասմունքեցին,երգեր ու հումորային մանրապատումներ ներկայացրին:

20.10.2015թ-ին  Հրազդանի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց սպորտլանդիա,որին մասնակցել են նաև <<Հրազդանի պետական բժշկական քոլեջ>>ՊՈԱԿ-ի ուսանողները:Սպորտային միջոցառմանը ներառված էին հետևյալ խաղերը՝բազկամարտ,փոխանցավազք,պարկով վազք,ցատկ,գիրի բարձրացում,պարանի ձգում և այլն:

 Մեր շնորհաշատ ուսանողները իրենց փայլուն մասնակցությունն ունեցան և պարգևատրվեցին հավաստագրերով:

 11.04-12.04.2016թ. «Ներառական կրթություն» թեմայի շրջանակներում վերապատրաստման ծրագրին մասնակցեցին նաև մեր դասախոսները:

bottom of page