top of page

Դեղագործություն
«Դեղագործություն» մասնագիտություն
Շրջանավարտի որակավորումը ` դեղագործ մասնագիտական գործունեության ոլորտներն են. սեփականության տարբեր ձևերի , պրոֆիլի, իրավակազմակերպչական կարգավիճակի դեղատնային դեղագործական կազմակերպությունները, ներառյալ փոքր բիզնեսի ոլորտը, դեղերի որակի հսկման լաբորատորիաները, պրոֆիլայինգիտահետազոտական ինստիտուտները: Դեղագործը կարող է սահմանված կարգով աշխատել դեղագործական պրոֆիլի կրթական հիմնարկներում: Դեղագործ գործունեությունն ուղղված է ` բնակչության դեղերով և բժշկական նշանակության ապրանքներով ապահովման կազմակերպմանը, դեղերի պահպանման գործընթացի կազմակերպմանը, դեղերի պատրաստման, որակի հսկման և բաց թողման իրականացմանը, բնակչության բուժկանխարգելիչ հիմնարկների մասնագետների շրջանում դեղագիտության բնագավառի տեղեկատվական և խորհրդատվական աշխատանքների իրականացմանը: «Դեղագործություն» մասնագիտության ուսման տևողությունը 2 տարի է միջնակարգ լրիվ կրթության հիմքով դիմորդների համար և 3 տարի` հիմնական ընդհանուր կրթության հիմքով դիմորդների համար:
«Դեղագործություն» մասնագիտության համար գործում է նաև ուսուցման հեռակա համակարգ միջնակարգ լրիվ կրթության հիմքով դիմորդների համար, ուսման տևողությունը 3 տարի է:

bottom of page