top of page

Քույրական գործ

                                                                    "Քույրական գործ" մասնագիտություն
 
Քույրական գործի մասնագետը պատրաստվում է աշխատելու , որպես բուժքույր և նրա գործունեության ոլորտը ներառում է տարբեր սեփականության ձևերի առողջապահական, գիտահետազոտական , բնակչության սոցիալական պաշտպանության և բուժծառայություն իրականացնող այլ հիմնարկները: Նրա գործունեությունը ուղղված է առանձին անձանց, ընտանիքներին, բնակչության խմբերին օգնություն ցուցաբերելու և ներառում է` բնակչության առողջության պահպանումը և ամրապնդումը, հիվանդությունների կանխարգելումը, բժշկի ախտորոշիչ և բուժական նշանակումների կատարումը, հիվանդների համալիր խնամքը, առողջության վերականգնումը: Բուժքույրը կարող է իրականացնել մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները`բուժախտորոշիչ, բուժսպասարկման, բուժկանխարգելիչ, վարչակազմակերպչական, ուսուցողական: Բուժքրոջ հետագա կրթության իրավունքները. յուրացնելու բարձրագույն կրթության կրթական ծրագրերը, շարունակելու հարակից մասնագիտությամբ բարձրագույն կրթական ծրագրերը, յուրացնելու միջին մասնագիտական շարունակական /հետդիպլոմային /կրթական ծրագրերը: «Քույրական գործ» մասնագիտության ուսման տևողությունը 3 տարի է միջնակարգ լրիվ կրթության հիմքով դիմորդների համար և 4 տարի` հիմնական ընդհանուր կրթության հիմքով դիմորդների համար:

 

                                                    <<Քույրական գորժ>>-ը ակնաբուժությունում

IMG_20151204_110002
IMG_20151204_105836
IMG_20151204_105756
IMG_20151204_105552
IMG_20151204_105038
IMG_20151204_104851
IMG_20151204_104749
image-03b609cec502172abf79991a64d7ba45759a664f229a8e9e7ccc44d8ee0e6364-V
image-124cf55ce783417dc206111649b320a9d273e6ed405a02910803ea246b85af76-V

Ակնաբուժության ուսումնաարտա-դրական պրակտիկան  անցկացվել է <<Հրազդանի Պետական բժշկական կենտրոն>>ՓԲԸ-ում: ՈՒսանողները բավականին մեծ ակտիվություն  են ցուցաբերել ուսումնաարտադրական պրակտիկայի ողջ ընթացքում:Նրանք ծանոթացել են ակնաբուժական սարքերին,   գործնական պարապմունքների ժամանակ անմիջական գործ են ունեցել այցելուների հետ:

bottom of page